Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը: Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թոավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց. այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թոավ և դտռավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։ Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը տեղը մաքուր սրրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած, մնաց զարմացած։— Ո՞ վ պիտի լինի արած այս բանը,— ասաց.— դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ. կարելի է հերթովը լինի մտած։ Բայց ով որ է, ինձ լավություն է արել. վատություն չի արել. երանի միշտ այսպես անե։

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ որ գոհ է, սկսեց հազալ և կամաց֊կամաց դուրս եկավ մութ անկյունից: Պաոավը որ տեսավ Եղեգնուհուն, մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.—

Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

— Շատ ուրախ կլինիմ,— ասաց պառավը,— բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում. քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ոչ ճրագ և ոչ կրակ։ Այս ասաց պառավը և