Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

{{Poemx||

Ձյուն տուր սարերին,
Անձրև՝ արտերին,
Կարկուտը չար,
Զով արևը՝ մեզ։
Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ։
Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ։
Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիմակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ։
Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին,—
Մինչ շատ թշվառներ՝
Այրիք ու որբեր
Ցամաք չոր հացի
Կարոտ մնացին...

ՄԱՆԿԱԿԱՆ ԹՈԹՈՎԱՆՔ



Աշխարհիս վրա մեկը կար միայն,
Որ ինձ սիրում էր հոգվով անարատ,
Նա իմ մայրիկն էր — իմ անուշ Ազին,
Հոգվույս ու մարմնույս ծնողն հարազաատ:

Միտքըս թռչում է միշտ դեպի երկինք,
Երբ որ հիշում եմ մայրիկիս անուն,
Այդ նրանից է, որ չեն երկրային
Ո՛չ նըրա ստինք, ո՛չ նրա լեզուն:<poem>