Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն շներն իմն են,— ասաց քարվանի տերը.— կարգիր դրանց և տուր ինձ։

— Սպասիր, դեռ էլի մտածեմ,— ասաց Թաթուխը.— մի տառի անուն գիտեմ, ահա լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ, ես հաստատ գիտեմ, որ այն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց.

— ճրրր.., ճրրր ճա՛պկի, ճրր ճա՛պկի, ճա՛պկի։ Այս անողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

— Գտա՜, գտա՜,— բացականչեց Թաթախը և գավազանից բռնելով' ասաց.— ճապկի է։

— Գտար,—— ասաց քարվանի տերը. քեզ արժանի է իմ քարվանը։

— Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,— ասաց Թաթուխը. ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, սյդ էլ բավական է ինձ։

Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն և ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը, տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում Հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

— Զանգի֊Զրանգի, հենց հուպ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն շկաթի։

Շներն այսպես էլ արին, և վիշապ աղջկա հետքը կտրեցին։

Թաթուխը հասավ տուն ամեն բարիք բարձած ջորունիհամար աղջիկ ուզեց, պսակվեց։

նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։