Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աննմանիր անունը տալիս, դեպի նրան թռչում հոգով ու սրտով. նրան գովում երդերով, նրան կանչում օգնության Անտես֊Աննմանը պատկերանում էր նրա երևակայության մեջ իր աննման գեղեցկությամբը։ Նա աչքերը խփում էր այդ ժամանակ, ծունկ չոքում, փառաբանում, զմայլում այն աստիճան, որ ուշքը գնում էր գլխից, նվաղում, վայր ընկնում.

Այս այն սերը չէ, որ մեր ժամանակ մեր աշխարհումը կա։ Սա սեր էլ չէ իսկապես, այլ մի զորեղ փափագ, մի ուժգին իղձ, մի սաստիկ ցանկություն, մի մուրազ և ուրիշ այնպիսի զգացում, որ մարդ ունենում է իր սրտի ուզած երջանկությոինը ձեռք բերելու համար։ Այսպիսի իղձ մարդ կարող է ունենալ և ուսում, գիտություն ձեռք բերելու համար, իր հղացած նշանավոր միտքը իրագործելու համար և ուրիշ շատ բաների։

Հին ժամանակները քաջ երիտասարդները իրանց հերոսոիթյունը նրանով էին ցույց տալիս, որ սար ու ձոր էին ընկնում և իրանց ուզած լավ բանը ձեռք բերում կամ մըտքումը դրած քաջությունը կատարում։ Իհարկե, այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ոչ խաղ ու պար. պետք է ամեն մարդու գործ չլիներ, եթե ոչ՝ էլ ի՞նչ քաջություն, էլ ի՞նչ հերոսություն կարող էր համարվել։

4

Արսենից չէր կարող ծածուկ մնալ Վուրգի սրտմաշությունը։ Նա հեռվից հսկում էր և տեսնում էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում թե՛ իր քաջությունը փորձի ենթարկելու և թե՛ ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի Վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան անտառումը և ասում.

— Եղբայր, ես տեսնում եմ, որ դու Հալումաշ ես լինում. ինձանից ինչո՞ւ ես թաքցնում քո վիշտը. էլ ես ո՞ր օրվս համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթա՛նք, երթա՛նք, լավ է հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ։ Պառավի անեծքը իսկապես