Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ինձ կաթ տըվավ, տըվավ և լեզու,
Մինը քան ըզմյուսն ավելի անուշ,
Մեկով իմ փափուկ մարմինն էր սնվում
Մյուսով զարգանում իմ հոգին քնքուշ։

Ի՜նչ կա այնքան քաղցր ու սննդարար,
Որքան անարատ կաթն է մայրական,
Ո՞վ կարա խոսիլ այնպես սրտաբուխ,
Ինշպես որ մայրն է թոթովում մանկան։

Կարծես հիմա էլ տեսնում եմ մորըս,
Ես իբրև մանուկ գրկումն եմ ահա,
Նուրբ շրթունքներիս զարկում է մատով,
Որ իր հետ ձայնեմ «աղո՜ւ» կամ «ագա՜»։

Ես թոթովում եմ, հրճվում է մայրըս,
Իմ մեջ գտնում է շնորհքի նշան,
Չար աչքից ազատ պահելու համար՝
Վըրաս կարում է պես֊պես թալիսման:

ՀՈՆԻ ԿՈՐԻԶԸ



Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջր դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ։

«Կորիզն, — ասաց, — ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
Ո՛ւր որ գնա, ինչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»։

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,