Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս խոսքի վրա ահագին հսկան այնպես դողդողաց, ինչպես մի նապաստակ որսկան շան ճանկերում։ Սրան ավելի հեշտությամբ կապոտեցին եղբոր կողքին։

Հետո եկան երրորդը, չորրորդը, մինչև յոթներորդը։

—Ուր են ձեր մյուս եղբայրները,— գոռաց Արսենը,— թող գան ձեզ օգնեն։

— Էլ ուրիշ եղբայր չունինք,— ասաց ամենից մեծը.— այս ենք որ կանք։

— Շատ չավ,— ասաց,— հիմա ի՞նչ փրկանք կտաք մեզ, որ ձեզ ազատենք: Տեսնում եք ահա, որ ձեր կյանքը մեր ձեռքին է, մի ֊ մի հարվածով կարելի է թռցնել ձեր բոլորից գլխները:

Եվ Արսենն սկսեց թուրը շողշողացնել նրանց գլխներին...

Այս միջոցին մի ձայն հասավ Արսենի ականջին։

— Ո՛հ, խնայեցեք, խնայեցեք իմ եղբայրներին, այդ դուք չէիք որ հաղթեցիք դրանց, այլ ճակատագիրը։

Արսենը ետ մտիկ տվավ և տեսավ, որ մի աղջիկ գալիս էիս՝ սպիտակ քողն երեսին։

— Ես գործ չունիմ նրա հետ,— ասաց Արսենը Վուրգին, — նա քո բաժինն է, ինչ կուզես՝ արա։

— Ո՛հ, երկինք, օգնիր ինձ,— բացականչեց Վուրգր և փունջը ձեռին մոտեցավ աղջկանը և ծնկաչոք թավազա արավ, ասելով.

— Իմ Անտես-Աննման, առ այս փունջն ինձանից, սրա հետ քեզ եմ նվիրում ես նաև իմ սիրտն ու հոգին։

— Կընդունեմ այդ ընծան, որովհետև տվողը Վուրգն է:

— Որտեղի՞ց գիտես դու իմ անունը, ո՛վ իմ նազելի։

— Երկնքի թռչուններն ասացին ինձ,— պատասխանեց աղջիկը- և քողն երեսից ետ քաշելով՝ ասաց.

— Ահա ես քեզ Նվեր։

Վուրգը տեսնելով Աննմանի գեղեցկությունը, սիրտն սկսեց թրթռալ, հազիվ կարողացավ գրկել նրան և համբուրել,բայց աղջիկը նույնպես նվաղեց և երկուսն էլ ուշաթափվեցին։

— եղբայրս վայելեց մարդկային կյանքի միակ երջանիկ րոպեի քարցրոլթ յր։)»ր. աքսուհետե թեկուզ մեզ կոտորեն, էլ Հոգ չունիմ, — ասաց Արսենը և ուրախության արտասուքն