Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերին՝ մոտեցավ հսկաներին և ամենքի էլ կապանքների» արձակեց։

Հսկաները նույնպես հուզվեցան սրտի խորքից, մանավանդ որ նախապատրաստված էին արդեն իրանց քրոջ երազից։ Մի քանիսը վազեցին տուն որ պատրաստություն տեսնեն հյուրերի համար մի քանիսն էլ Արսենին իրանց մեջն առած՝ ճամփա ընկան դեպի տուն, գովելով նրա տղամարդությունը։ Իսկ Վուրգն ու Աննմանը ամենից հետո էին գնում շուտ ֊շուտ կանգ առնում, իրար երեսին մտիկ տալիս, մեկ¬մեկով հիանում, զմայլում և միմյանց պատմում իրանց տեսած երազները:

Մեր քաջերին երեք օր պահեցին հսկաները և ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ Երեք օրից հետո ճամփա դրին մեծ բահը ու բաժինքով։

Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին կատարեց՝ Վուրգին Անտես֊Աննմանի Հետա իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկավ ուղղակի երկնքից, միայն այս անգամ խնձորները ասողի և լսողի համար չէին, այլ — մեկը հավատի և քաջության համար, երկրորդը հուսո և առաքինության և երրորդը սիրո և ուժի համար։