Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղբայրներրս սրտնեղելով՝
Նախանձեցան իմ բախտին։
 
«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամենիս մեջ
Աշխատավոր, բանիմաց···»

Մեկէլներն էլ հավանեցան
Մեծ եղբորս ասածին.—
« Իրա՛վ, իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին...



Մայրրս ասաց.«Խելոք կացեք:
Ահա կըգա Նոր֊Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս'
Պարգև չի տալ ոչ մեկին։

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրարից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»։

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ֊տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն։

Քաղցրը կերանք ու քաղցրացանք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
Ունաբ, սալոր, թուզ, փշատ։