Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային լեզվով և մարդկային հասկացողությամբ, որովհետև դու ծռել ես մարդկանց գաղափարը չարի ու բարու մասին, և եթե նրանց դատաստանին դիմենք, ամենքն էլ կասեն, թե Ուրիելն է ուղիղ ասում։ Բայց եթե դու մի կտոր խղճմտանք ունենայիր, կխոստովանեիր, որ ոտքից մինչև գլուխ խարդախություն ես և խաբեբայություն։

— Լսիր, հոգիս, դու շատ միամիտ ես։ Եթե կա մի բան, որ մարդիկ ծուռն են հասկանում, այդ այն է, որ քեզ բարի են համարում, իսկ ինձ՝ չար, մինչդեռ քեզ պետք է հիմար անվանեին, իսկ ինձ իմաստուն, քեզ պետք է համարեին տգիտության պաշտպան, իսկ ինձ գիտության և իմաստության, քեզ պետք է համ արևին հոգեառ և հոգեհան, իսկ ինձ՝ կենսատու. քեզ՝ ամլություն, իսկ ինձ աճելություն։ Ո՞վ է տվել մարդկանց գիտություն բարվո, ո՞վ է տվել նրանց գիր ու գրականություն, շոգենավ ու շոգեկառք, հեռադիր ու հեռաձայն և հազար ու մեկ տեսակ մեքենաներ։ Մարդիկ և վայելում են իմ տված բարիքը, և ասում — դրանք բոլորն էլ չարի ընտրածն են։

— Եվ շատ ուղիղ են ասում։ Ի՞նչ երջանկություն ես տվել դու մարդկությանր քո հնարած բոլոր արվեստներովդ ու մեքենաներովդ, դու միայն սատանայացրել ես մարդկային ցեղը, իրար մսի արել, բանավոր մարդկանցից շինել ես այնպիսի հրեշներ, որոնք այլևս ոչ մի բանի նման չեն, զրկել ես արքայությունից և դժոխքի բաժին շինել։

— Գիտես ի՞նչ կա, Հերմես. եկ դու քո արքայությունից ձեռք քաշիր, իսկ ես իմ դժոխքից, թեև իսկապես արքայությունն իմնն է, իսկ դժոխքը քոնը, ըստ որում մեկ մարդ մինչև հիմար չլինի, դժոխք չի գնալ, իսկ ես թշնամի եմ հիմարության, եկ, հաշտվենք միմյանց հետ և մարդուն այսպես բաժանենք,— մարմինն ինձ, իսկ հոգին քեզ, այս կյանքն ինձ, իսկ այն կյանքը քեզ, ծնածն ինձ, մեռածը՝ քեզ։ Մեռածին ուր ուզում ես տար, կուզես արքայություն, կուզես դժոխք, մեռածներին կառավարելը հեշտ է, իսկ սաղերին կառավարելը քո խելքի բանը չէ, այդ իմ գործն էլ

— Ես համաձայն չեմ։

— Ինչո՞ւ, հոգիս, քո նպատակն այն չէ՞, որ մարդիկ