Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյոթեն ինձ դիմեց իր Ֆաուստը գրելու համար, Բայրոնը՝ իր Մանֆրեդը, Շեքսպիրն իր Մակբեթն ու Համլետը և նույնիսկ բոլոր մյուս դրվածները. Շեքսպիրի գլխում իմ ոգին էր խոսղում շարունակ, նա մի դև էր մարդկային մարմնով, Լերմոնտովն ինձանով միայն կարողացավ ինձ գրել…

— Բայց մեկը կար, որին չկարացիր մոտենալ, չա՛ր, և որ քեզ բացեիբաց մերժեց և հալածեց։

— Այո՛, բայց նրա ջգրու ես մոտեցա Մահմեդին և նրա համար մի զորեղ հակառակորդ ստեղծեցի, մոտեցա Լութերին և պապի իշխանությունը կործանեցի, մոտեցա Կոլումբին,և նրան Ամերիկա հասցրի, մոտեցա Ֆրանկլինին և նրան մի նոր Պրոմեթևս շինեցի, հափշտակել տվի երկնքի շանթը և մարդկության ձեռքին գործիք շինել տվի… Օ՜ , անթիվ են իմ տված բարիքներս, բայց էլի ինձ չար են ասում հիմարները։

— Եվ հիրավի, շա՜տ չար ես։

— Իսկ դու, խոստովանում եմ, շատ բարի ես, դու որ կաս, քո տիրոջ ջրկիրն ես, մի ողորմելի արարած, որպիսին դու ես մեկ էլ որ կաս։

Այս միջոցին քնած վիպասանը զարթնեց։ Նա երազումը սրանց խոսակցությունը բառացի չէր լսում, այլ ամեն մի բառը լսելիս՝ մի նոր փոփոխություն էր նշմարում երազումը և այնքան արագ էր կատարվում այդ փոփոխությունը, որ նա մի հարյուրերորդական մանրերկրորդի մեջ մի ամբողջ աշխարհք էր պըտպըտում, այնքան արագ, որ մի բառից հետո մինչև մյուս բառն ասելը, նա անցնում էր այդ անհուն տարածությունը։ Օրինակ՝ Շեքսպիրի անունը լսելիս, նա գլխե ի գլուխ անցնում էր նրա բոլոր գրվածներով և իսկույն լսում մյուս բառը: Նա տեսնում էր ասված մտքերի ընդարձակ սլատկերները և այդ պատկերները արագ֊արագ իրար էին հաջորդում, ինչ արագությամբ որ բառերն էին հաջորդում իրար։ Չքնած ժամանակն էլ նրա միտքն այդ պպտկերացումներն ուներ, միայն երազում նա տեսնում էր, ինչպես աչքով։ Ուրիելի խոսակցությունը մարդկային ձայնով չէր կասպարվում, այլ մի անբացատրելի օդային շարժումով, որ մի չլսված մուզիկայի ձայնի էր նման։ Այդ ձայնը քնածի ականջով