Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ականջը, նրա աչքերը մթնեցին, նա ընկավ խոր տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Սուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ ու սիրտը կոտըրվեց։ Իսկ ինչ վերաբերում է նորածնին, նրան մեր մորաքույրները զամբյուղի մեջ պնդացրին և ձգեցին ջրանցքի միջև, որ հոսում էր ապարանքի մոտովը։ Բայց հենց այդ ժամանակ, բախտի բերմունքով, սուլթանի այպեների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա մի կռեչանով դուրս է քաշում զամբյուղը, բաց է անում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Եվ զարմանում է նա, ինչպես զարմանում է փարավոնի աղջիկը, երբ Մովսեսին գտնում են եղեգնուտումը:

Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել, և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ երկու-երեք երեխա, որ օրհնեին իրանց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն էլ շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով, վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր նրա տունը, և կնոջ սենյակը մտնելով, հուզված ձայնով ասաց նրան.

— Խաղաղությո՜ւն քեզ, ո՛վ հորեղբորս աղջիկ։ Թող այս երեխան մեր որդին լինի, ինչպես բախտի տված զավակ։ —

Եվ պատմեց կնոջը, թե ինչպես էր գտել զամբյուղը։

եվ կառավարիչը վերցրեց երեխային և սիրեց նրան։

Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և զրկել իր պտղից, լույս աշխարհք բերավ երկրորդ որդին, առավել ևս գեղեցիկ։ Բայց երկու քույրերը հըսկում էին կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված և առաջին անգամվա նման չխնայեցին իրանց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց