Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենքն էին ինձ ծանոթ,
Ես բարեկամ ամենին,
Եմ առաջին ծանոթը
Մեր կեղծավոր փիսոն էր,
Շատ անգամ անամոթը
Ձեռիս հացը կը խլեր։
Նրա նման չէր Զանգին՝
Մեր իմաստուն մեծ շունը,
Նա իմ դայակն էր անգին,
Չեմ մոռանում անունը։
Ինչպես արթուն պահապան՝
Գիտեր վըրաս միշտ հսկել.
Երբ մոտրս էր այդ հսկան,
Էլ ո՞վ կարար ինձ դիպչել։
Բայց և օտար շները
Չէին հաչում ինձ վըրա.
Մեղավոր ու անմեղը
Տեսնում էին աշկարա։ Ձին ինձ քացի չէր տալիս,
Թեկուզ բըռնեի ագին,
Նա որ մեծին տեսնելիս՝
Պատրաստ ուներ աքացին։
Այսպես եզն էլ կամ կովը,~
Որ շատ էլ չէր հյուրընկալ,—
Երբ կանցնեի մոտովը՝
Չէր հանդգնիլ հարու տալ։
Այս երջանիկ վիճակս
Շուտով անցավ հեռացավ,
Վարդանման աշխարհրս
Փուշ ու տատասկ փոխվեցավ․․․
1889