Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՆՈԻՇԱԿ
Ասա ինձ, մանուշակ,
Ինշու ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ․
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ։
— Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ։

     ՏԻԿՆԻԿԻ

  (Մանկական խաղ)

Հոիփսիկը նշանել էր
Իր մի աղջիկ տիկնիկին,
Պետք է շիներ բահր ու բաժինք։
Պետք Է գուգեր հարսնացվին։
Օր ու գիշեր աշխատում է
Մեր Հռիփսոն անդադար,
Ինչե՞ր ասես, որ չի շինում
Կտորներից անհամար։
Տարիներով տանը պաահած
Չրթի պատառ չըմնաց,
Ինչ կար մաշված կամ կիսամաշ՝
Բաժինքումը կուլ գնաց։
<poem>

</poem>