Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրան բայց կես ճամփին Հետևից լսեց Հանկարծ․ — Եղբայր իմ' սիրելի եղբայր, մի' փախչիր ինձնից։ Այո ձայնից ահա' խարվեց Ֆարուզը, կարծելով, թե իր եղբայրն է կանչողը, ետ նայեց, և իսկույն դարձավ նույն րաղալտի մայոր, ինչ որ իր եղբայրը։ Զին էլ նույնպես քարացավ, իսկ պնդակը գլորվելով' լուրը հասցրեց ծերունուն։

Ֆարիզադան ձեռքիցը չէր հեռացնում եղբոր տված մանյակը, համրիչի պես ձեռքումն էր պահում գիշեր֊ցերեկ։ Մեկ էլ հանկարծ զղաց, որ հատիկները չեն շարժվում այլևս, այլ կպել են իրարից, էլ չեն պոկվում։

— Ո՜հ իմ խեղճ եղբայրներս, զոհեցի ձեզ իմ հիմար քմահաճույքիս համար։ Ես կգամ ձեզ մոտ և ձեր բախտին վիճակակից կլինիմ։

Եվ զսպելով իր մեջ կանացի քնքշությունը, հագավ տղամարդ ձիավորի հագուստ, զենք ու զրահ և գնաց եղբայրների գնացած ճամփով, մինչև հասավ ծանոթ ծերուհուն, ուր և կանգ առավ։

Մեծ պատկառանքով ողջունեց ծերունուն և ասաց,— Ո՛վ սուրբ ծերունի, հայր իմ, քեզ չե՜ն հանդիպել արդյոք սրանից քսան օր առաջ երկու երիտասարդ ձիավորներ, որոնք գնում էին որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։

Ծերունին պատասխանեց,— Ո՛վ իմ տիրուհիս, ո՛վ վարդաժպիտ Ֆարիզադա, ես տեսա նրանց և հրահանգներ տվի։ Եվ ավա՜ղ։ Նրանց էլ, ինչպես նրանցից առաջ շատերին, կանգնեցրեց ճամփին Աներևույթը։

Ֆարիզադան լսելով, որ իր անունը տալիս է սուրբ ծերունին, շատ շփոթվեց, իսկ ծերուհին ասաց նրան.

— Ո՛վ պատվական օրիորդ, քեզ չեն խաբել նրանք որոնք պատմել են երեք հրաշալի առարկաների մասին, որոնց հետևից գնացել և մահու են տվել իրանց գլուխները շատ թագավորագներ և իշխանազներ, բայց քեզ պատմողները լռել են այն վտանգների մասին, որոնց ենթարկվում են նրանց որոնողները։

Եվ պատմեց, թե ինչ վտանգներ կան նրա առջև, եթե