Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լսեք ինձ, ո՛վ երկինք, ո՛վ աստղեր… Լսիր ինձ և դու, ո՛վ Ֆարիզադա, Թե ով ես ինքդ, այդ դու չգիտես,

Իսկ ես գիտեմ,
Դիտեմ, գիտեմ,
Շատ չավ գիտեմ
Շատ չավ գիտեմ:

Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՛վ ցերեկ, ո՛վ գիշեր, Լսեցե՛ք, ո՛վ լուսին, ո՛վ աստղեր:

Այսպես էր երգում Խոսող Թռչունը, որով հափշտակվեց Ֆարիզադան, և իսպառ մոռացավ իր քաշած նեղությունները և դառնալով թռչունին՝ ասաց.— Ո՛վ Հազարան Բուլբուլ, ո՛վ դու օդային հրաշալիք, ուրեմն այսուհետև դու իմն ես, իմ սեփական թռչունը, խո՞սք ես տալիս հաստատ։

— Այո՛, ասում եմ, ո՛վ Ֆարիզադա, Ես քո ծառան եմ, ես քո ստրուկը. Հրամայիր ինձ, ով Ֆարիզադա, պատրաստ եմ ահա քեզ ծառայելու։

Վկա եղեք,
Սարեր, դաշտեր,
Մթին ձորեր,
Խիտ անտառներ:


Ա՜խ, ա՛խ, ո՛վ ունքեր,— մութ գիշեր,— Ո՛վ աչեր — վառ աստղեր…

Այդ Ժամանակ Ֆարիզադան ասաց.— Շատ լավ, ես հավատում եմ քեզ։ Դե հիմա ասա ինձք որտե՞ղ է Երգող Ծառը։

Հազարան Բուլբուլը երգելով հայտնեց, որ Երգող Ծառը երևում է արդեն սարի լանջի վրա։ Ֆարիզադան նայեց այն կողմը և տեսավ մի ծառ, այնպիսի հսկայական մեծության,որ նրա տակին կարող էր տեղավորվել զորքի մի ամբողջ բանակ։ Եվ ասեց մտքումը. մի՞թե կարելի է այս ահագին ծառը արմատից հանել և տեղափոխել իմ այգին։ Բուլբուլը հասկացավ Ֆարիզադի միտքը և ասաց նրան.— ծառն