Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա սովորեցրեց մարդկային աղջկանը, թե ինչպես պետք է բանեցնե նա բրդի փաթիլը որով պիտի հաղթահարե չար ձայները, ատելությունը, ձանձրացնող շշուկները, որոնք վրդովում են մեր հոգին և չեն թույլ տալիս բարձրանալ դեպի գագաթները։ Նրա կոչումն էր աշխարհի մարդոցը սովորեցնել այս ճշմարտությունը, և ապա վերանալ աշխարհից և նա վերացավ

— Այսուհետև քո հոգին կփրկվի շատ չարից, որ միակ դժբախտացնողն է մարդոց, որովհետև դու սովորեցրիր չարից փրկվելու հնարը, որ է՝ ամուր կամքով չարին չլսելը։ Դու զգացիր հոգու անդորրության նշանակությունը և հենց այդ է միակ մայրը ամեն բախտավորության։

Այսպես ճառեց Խոսող Թռչունն այն իսկ տեղումը, ուր մի ժամանակ բարձրացած էր Տերունի կրոնավորի ծառը։ Եվ բոլորը հիացել էին Խոսող Թռչունի իմաստալից ճառը լսելով:

Ֆարիզադի բոլոր ուղեկիցները շարունակեցին իրանց ճանապարհը՝ հետզհետե նվազելով։ Ամեն ոք հենց որ հասնում էր իր երկրի սահմանը, համբուրում էր Ֆարիզադի ձեռքը և բոլորին մնաս բարով ասելով՝հեռանում։ Քսաներորդ օրը Ֆարիզադան ու իր եղբայրները հրաշալի առարկաների հետ՝ ողջ առողջ հասան իրանց տուն

Տուն հասան թե չէ, Ֆարիզադի առաջին գործն այն եղավ, որ Հազարան Բուլբուլի վանդակը կախեց այգու հովանոցներից մեկում, որն ամենից փառավորն էր և ծառայում էր իբրև խոսարան — պատվական հյուրերի համար։ Այդտեղ հենց որ ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը, այգեստանի բոլոր թռչունները մնացին ապուշ կտրած զարմանքից ու հիացմունքից, և կարծես խոսք մեկ արած հավաքվեցին միասին և ամբողջ երամով եկան բարի գալուստ ասելու նորեկ հրաշալի հյուրին։ Սրանց մեջն էր և տեղացի սոխակը, որ նույնպես բուլբուլ էր անվանվում, և մյուս թռչուններից՝ լորը, արտույտը, սարյակը, դեղձանիկը և մյուսները, որոնք