Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի պնակ բորինջան եփե, մեջը չցրած մարգարիտի հատիկներով, որ ուներ մեծ քանակությամբ…

Մինչ այդ, սուլթանն էլ եկավ Ֆարուղի ուղեկցությամբ:

Ֆարիդը այգու դռանը ընդունեց թագավորին, բռնելով ասպանդակը, իջեցրեց ձիուց։ Իսկ Ֆարիդադան՝ Բուլբուլի խորհըրդով՝ երեսը քողով ծածկեց և այդպես մոտեցավ ու համ¬ բուրեց սուլթանի ձեռքը։ Սուլթանը շատ զգացված էր նրա սիրալիր ընդունելությունից և այն մաքրությունից, որ բուրում էր նրանից, իբրև թարմ հասմիկից, և հիշելով իր անզավակությունը ծերության հասակում, արտասուք երևաց աչքերում։ Հետո օրհնելով Ֆարիզազային՝ ասաց.

— Նա, ով որ իրանից հետո թողնում է հետնորդներ, չի մեռնում, այլ անմահանում է։ Ձեր հայրը մեռած չէ, այլ կենդանի է դեռ, քանի որ ունի ձեզ պես զավակներ։ Ապրի'ս զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ, ոբ մեզ ազատե արևի շոգից։

Ֆարիզադան և իր եղբայրները սուլթանին տարան Երգող Ծառի մոտ, Ոսկեցնցուդ Ջրի ավազանի ափը, որի մոտ էր և Խոսող թռչունի զրուցարան-հովանոցը, ուր և բազմեցրին նրան։ Մի րոպե կանգ առավ նա ավազանի մոտ և նայելով ոսկեցնցուղ խուրձից վեր ցայտող պաղ ջրի կաթիլներին՝ բացականչեց.— Ինչ հրաշալի ջուր է, ինչքան դուրեկան է նայեիը։

Հենց այդ միջոցին լսեց և Երգող Ծառի խմբերդը և հոգով ու մտքով հափշտակվեց նրա երկնային նվագից։ Բայց հենց որ մտավ հովանոցը, ուր կախված էր Հազարան Բլբուլի ոսկի վանդակը, տիրեց խորին լռություն, կարծես համրացավ ամբողջ այգին։ Այդ ժամանակ ահա, ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը և սկսեց երգելով ասել. —

Բարո՜վ եկար, Խոսրով֊շահ, Բաբո վ, բարո՜վ, Բարո՜վ եկար, Խոսրով֊շահ , Բարո՜վ, բարո՜վ։

Հենց որ Խոսող թռչունը բարի գալուստ մաղթեց, այգոա բոլոր թռչունները արձագանք տվին նրան ասելով