Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե ուր ես գնում, նա պատասխանում էր.

— Գնում եմ երկյուղ փնտրելու։

— ԳիԺ կլինի սա,— ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ոչ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե ես իմաստուն եմ, ով կհավատա», մտածում էր Աներկյուղը. «լավն այն է, որ գործով ցույց տամ, թե ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը: Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպես նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը:

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջե մեջ սյուներ թողնելով՝ որ ժայռը վերևից չփլվի, շինել էին ստորլեռնյա ահագին մադարեք, զաղեք, քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչեչի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ինչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող