Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ԽԻՂՃԸ Լինում է, չի չինում, մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք մի վճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. — Պարոն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ — Կվերցնեմ,— պատասխանում է վաճառականք։ — Քանի՞ տարով կվերցնեք։ — Տասը տարով։ — Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է երեք տարով վերցրեք։ — Ո՛չ, որ այդպես է ութ տարով կվերցնեմ։ Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։ Անցնում է երկու֊երեք տարի. գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս, այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այս վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրենց մոտ, չէ հաջողվում,