Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի: Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային թե' խոզեինս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնել։ Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու։ Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ինչ է տեսնում,— վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։ — Օրհնյալ տեր, էս որ խաչից էր որ դուք մեր մոտ եք եկել, չէ որ 'դուք տարեկան երկու անգամ եք գալիս։ — Աստված օրհնեսցե, որդի, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։ Վերջապես խոսում են դեսից֊դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և տեսնելով վաճառականին քահանայի Հետ խոսեքիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից Հետո գալիս են տասներկու հոգի և տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանրչորս հոգի և դարձյալ ետ դառնում. Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի — Սա ի՞նչ բան է,— կանչում է ծառալին, թե' գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր: Գալիս են հինգ֊վեց հոգի։ — Ինչի համար եք եկել և գնում։ — Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգեհացի վրաI քահանան տեղը կանգնում է և ասում. —Ես էլ հենց դրա համար եմ եկել։ Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ և հայտնում գործի եղելությունը և ասում, որ իմ գործակատարն