Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

―Դե բե՛ր, դե բե՛ր մեր հարսնացուն, Տեսնենք ինչպես ես զուգել.— Տեսան հարսին. շատ սիրուն էր, Բայց սկսան շրշնջել. Խնամիքանց մեկն ասում էր՝ Դեղ է քսել երեսին. Մյուսն ասում էր՝ ոչ, երեսը Դեմ է արել կրակին։ — Տեսե՜ք,— ասաց Հռիփսիկը,— Ահա՝ աղջիկ փաշփաշա, Ունքերը խաս աբրեշում է, Նախշուն աչքերն է շուշա։ Կրծքի քորոցն աղամանդ է, Իսկ ճակտինը զուտ ոսկի, Ակնջի օղերը զմրուխտ են, Մատանիքները փիրուզի։ — Շա՜տ մի գովիր, քորոցնե՜ր են Տեսակ տեսակ գույներով, Անցյալ օրը չարչի Գևոն Տասն էր տալիս մի հացով...

— Բավակա՛ն է, բերեք տղին, Նստեցրեք միասին, Նարոտ բերեք կանաչ−կարմիր, Կապենք վզերն երկուսին։ Եղսոն հանեց իր ծոցիցը Մեր տիկնիկի նոր֊փեսան, Մեկն իր ձեռքը զուռնա շինեց, «Դո՜ւ-դո՜ւ» կանչեց բարձրաձայն: Հավաքվեցան աղջիկ, տղա, Երգ երգեցին, պարեցին,