Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե' թողեք վաճառա կանին, էլ մի կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառա- կաններին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակա- տարին։

Այդպիսով վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։