Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՆԱԿՌԻՎ

(Ա բ n վ յ ա ն ի ց)

Մեկ քանի կույր մարդ մեկ ճամփա ընկած,
Այնպես էին գնում, ինչպես մոլորված.
Ոտք էին փոխում, սայթաքում, ընկնում,
Կամ գլխի վրա ցիցանակ լինում։
Անցորդի մեկը այս որ նկատեց,
Մեկ փայտ վեր առավ և նրանց տըվեց,

Որ էլ վայր չընկնին
Եվ ոչ սայթաքին,


Փայտը դեմ տալուվ գնան տեղ հասնին։
Կույրերի մեկը, գլուխը պատռած,

Փայտը ձեռքն առավ
Եվ առաջ ընկավ.


Ողջ հոտը քաշվեց, իրարից բռնած։
Առաջվա նման թեպետ վայր չընկան,
Լոք֊լոք անելով' մի քիչ հեռացան,
Ոայց հանկարծ մեկ թունդ կռիվ բաց արին,
Առջևից գնալն ամենքն ուզեցին։
Եվ այս կոիվը դեռ չըվերջացած'
Մեջներից մեկը բըղավեց հանկարծ.
— Տղե՛ք, լսեցե՛ք, ձեզ բան եմ ասում,
Այս փայտն ինչի՞ է, ո՞վ է իմանում։
— Ես լա՛վ կիմանամ, տուր մեկ շոշափեմ,
Դրա անունը ես իսկույն կասեմ։
Մեկն ասաց, առավ շոշափեց,

Հոտ քաշեց,
Տնտղեց,
Գլուխը շարժեց,
Խելքին զոռ տըվեց,


Եվ հետո վճռեց, թե սա բոխի է։
— Ոչ թե բոխի է, այլ լավ ջոխի է․—
Ասում է մյուսը և ձեռքիցն առնում,

Նույնպես շոշափում։