Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ձեռնահարում։
— Հը՜մ, ես լավ գըտա,— ասում է հանկարծ,—
Այս ջոխին կաղնի ծառից է կտրած։
— Ի՞նչ ես դուրս տալիս, դա սերկևլի է:
— Իսկ ես կասեմ ձեզ, որ դա զկռի է։
— Բա ես խելք չունի՞մ. ես էլ լավ գիտեմ,
Ամենքիցըդ լավ ես կր ճանաչեմ.
Դա ձեր ասածից և ոչ մեկը չէ․
Ես հաստատ գիտեմ, որ դա սղնի է։—

Այսպես ամեն մեկն իր զուռնան փչեց,
Փայտն առավ ձեռրքը և մատնահարեց.
Ձեռքով ուզեցան այն բանը գտնիլ,
Որ երազումն էլ կույրը չի տեսնիլ։
Եվ դրա վրա այնքան վիճեցինք,
Որ գործն իսկական կռվի հասցրին․—
Գլուխ էր, որ ճղվեց, ատամ, որ ջարդվեց,
Որն էլ շնչասպառ գետնին տարածվեց.
Օգտավետ փայտից ոչ թե շահվեցին,
Այլ նրանով միմյանց գլուխ ջարդեցին․․․

ՏԻԿՆԻԿ
Ուրվագիծ

(Ն. Ն ե ս մ ե լ ո վ ի ց)



Զարթիր, իմ տիկնիկ․․․ Զարթիր, իմ Լիլի… տանեցիք ամենքն էլ վեր են կացել արդեն — հայրիկս գնա է իր գործին, մայրիկս սկսել է իր սուրճր խմել․․․ բաց, արա նախշուն աչիկներդ... վեր կաց փետրալից կողինքիցդ, իմ անուշիկ... Ա-հա՜, զարթեցա՜ր․․․ ի՜նչ, էլի՞ ես ուզում փափկանալ թախտիդ վրա․․․, այս րոպեիս սուրճը պատրաստ կլինի քեզ համար — խմիր տեղումդ․․․ Ո'չ, ո՛չ, վերկացած լավ