Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկած, իսկ մնացածը ծուխ ու մուխ դարձած ցնդեց դեպի կապույտ երկինքը... Աղեխարշ սրտով ճըրաց տիկնիկը և մի բան խրխռաց նրա փայտեղեն սրտում...

Նինոն ընկավ իր Լիլիի վրա և ջերմ ու քնքուշ համբույրներ տվավ նրան. բարեսիրտ աղջկա փայլուն աչքերից արտասուքի կաթիլներ էլ թափվեցան և թրջեցին տիկնիկի չաղ ֆարֆորի երեսը...

— Նինո՛,Նինուցի, որտե՞ղ ես... լսվեցավ մոր դուրեկան ձայնը մյուս սենյակից։ — Այստեղ եմ, մայրիկ, իմ սենյակումս եմ, Լիլին ու ես խոսում ենք իրար հետ։ — Ձիաները պատրաստ են — շուտ պատրաստվեցեք գընանք զբոսնելու... Այսօր եղանակը շա՜տ գեղեցիկ է... — Էս պատրա՜ստ եմ, մայրիկ...

1889

       ՈՍԿԻ ՁԿՆԻկ
    (Ա. Պուշկինից)
           Ա

Մի ծերուկ ձկնորս և իր պառավ կին Բընակում էին Մեծ ծովի ափին. Ծերը գնում էր ձուկ բռնում ծովից, Պառավն էլ տանը թել մանում բրդից. Այսպես միասին՝ մի հին գետնատան, Երեսուներեք տարի ապրեցան։

Ահա մեկ օր էլ ծերը գնաց ծով,

Որ ձուկը որսա իր մաշված ցանցով. Նա ուրախ-ուրախ ցանցը ծով ձգեց, Առաջին անգամ միայն տիղմ հանեց. Երկրորդ անգամը-ցանցը ձգեց ծով, Ցանցը դուրս եկավ ծովային խոտով.