Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնա՛ քեզ համար դու Ծիրանի ծով,
Ու այնտեղ ապրիր ազատ, ապահով»…

Պառավը երբ որ այս բանը լսեց,
Խեղճ ալևորին շատ հանդիմանեց,
Թե ինչո՛ւ ձկնից փրկանք չի ուզել,
Ու այնպես ձրի ետ ծովն է ձըգել։
«Ա՜յ հիմար անմիտ,— հայհոյեց ծերին,-
Գոնե կասեիր դու ոսկի ձըկին՝
Մի նոր տաշտակ տուր տանեմ իմ կնկան,
Մերը կոտրած է, էլ չէ պետքական»…

Դարձավ ծերունին ծովի ափ գնաց.
Տեսավ նա ծովը մեղմիկ ծածանված).
Ըսկսեց կանչել ոսկի ձկնիկին.
Ձուկը լողալով՝ մոտեցավ ծերին.
«Ի՞նչ ես կամենում, ծերո՛ւկ», հարցրեց.
Ծերը գլուխ տվավ ու պատասխանեց.
«Ողորմա՛ծ լինիս, Թագուհի֊Ձկնիկ,
Ինձ նախատում է իմ պառավ կնիկ,
Հանգիստ չի թողնում խեղճ ալևորիս,
Վըրաս մըրթմըրթում, ուշունց է տալիս
Մի նոր տաշտակ է հարկավոր իրան,
Մերը կոտրած է, էլ չէ պետքական»…

Ոսկի ձկնիկը ծերունուն խղճաց.
Գնա՛, Տեր ընդ քե՛զ, մի՛ տխրիլ, ասաց.
Թող քո պառավը շատ չընեղանա,
Այսօր նա մի նոր տաշտակ կունենա»…

Գ



Ետ դարձավ ծերը դեպի իր տնակ,
Տեսավ կնկա մոտ մի սիրուն տաշտակ.
Բայց կինը գոհ չէր. նա այս անգամ էլ
Ըսկսեց ծերին սաստիկ նախատել.
«Գանացիր, անխելք, տաշտակ ուզեցիր,
Ինչո՞ւ մի ուրիշ բան չըխնդրեցիր.