Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առանց հայտնելու որևէ տրտունջ։
Ծերունին դարձյալ ծովի ափ գնաց.
(Այս անգամ ծովը խիստ էր փոթորկված.
Փրփրած ալիքներ սարեր դառնալով՝
Իրար են գարկվում ահեղ գոռալով).
Ողբաձայն կանչեց ոսկի ձկնիկին.
Ձուկը լողալով' մոտեցավ ծերին,
Ի՞նչ ես կամենում, ծերո՛ւկ», հարցրեց.
Ծերը գլուխ տվավ ու պատասխանեց.
«Ողորմած լինիս, Թագուհի֊Ձկնիկ,
Իսպառ գժվել է իմ պառավ կնիկ.
Ի՞նչ անեմ արդյոք այդ նզովյալին,
Մինչև ե՞րբ տանջվիմ քավթառի ձեռին.
էլ չի կամենում Թագուհի լինել,
Այլ տես, անիծածն ի՛նչ է միտք արել՝
Իշխել է ուզում բոլոր ջրերին
Ու իշխանուհի դառնալ ծովային.
Ուզում է օվկիան ծովումը կենալ,
Ոսկի ձկանըդ ծառա ունենալ,
Որ իր հրամանին միշտ պատրաստ կենաս,
Ու ինչ ուզենա, շուտ կատարում տաս»...
Ոսկի ձկնիկը լուռ ու մունջ լսեց.
Բայց էլ ծերունուն չըպատասխանեց.
Ջրի երեսին շրըմփեց պոչով
Ու անցա՜վ գնա՜ց դեպի խորին ծով...
Շատ մնաց ծերը և շատ նայեցավ,
Բայց ոսկի ձկնիկն էլ չերևեցավ.
Դարձավ գլխակոր, որ հայտնհ կնկան,
Թե ի՛նչ փորձանքի մեջ գցեց իրան...
Եվ գնաց, տեսավ... (բայց ի՞նչ տեսնի լագ.
Որ արդար լինի և ոչ անիրավ).
Հին խուզի շեմքում պառավը նստած,
Կոտրած տաշտակը աջևն ընկած...


1884