Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զիբիլով։ Քո այդ հանդուգն չարության համար գիտե՞ս ինչպիսի պատիժ կա գրած.

— Վսեմափա՜յլ տեր,— ասում է գառը,— ես գիր չգիտեմ, բայց թե թույլ կըտաս, այս բանը կասեմ, որ ջուրը ցածրից վերև չի գնալ, դու էլ կիմանաս։

— Ի՞նչ ես դուրս տալիս, ես չեմ հասկանում. ջուրը ներքևից վերև չի գնալ, այդ ո՞վ չգիտե, էլ ասելդ ի՞նչ է։

— Իմ ասելն այն է, վսեմափա՜յլ տեր, որ դուք վերևից եկաք դեպի ինձ։ Այդ էլ չըլինի, մեկ լավ նայեցե՜ք, տեսեք ինչ պա՜րզ է, ինչքա՜ն մաքուր է։ Ջո՛ւր է, ճշմարի՛տ, ձեր բարկությունը։

— Տեսե՜ք, մեկ տեսե՜ք այս ըստահակին,
Սըրա ասածին.
Համարձակո՜ւմ ես, կենդանի անբան,
Տալ ինձ պատասխան.
Ես լավ եմ հիշում և չեմ մոռացել,
Որ մեկէլ տարին էլի դու էիր,
Որ հանդդնեցար ինձ հակառակել,
Եվ հայհոյելով այստեղից փախար,
Զեռիցրս պրծար։
— Ա՜խ, ի՜նչ եք ասում,
Տեր իմ պատվական,
Դեռևըս չըկամ
Ես մեկ տարեկան...
— Ուրեմն եղբա՛յրդ էր.
 էլ ո՜վ կըլիներ
Այդնքան քեզ նման,
Քեզ պես անպիտան։
— Ողորմա՜ծ տեր իմ,
Ես եղբայր չունիմ։
— Ինձ համար մեկ է,
Ով կուզի լինի,
Մի՞թե դուու չունիս
Քավոր, խնամի։


Մի խոսքով, նա ձեր հիմար ցեղիցն էր։ Դուք, ձեր շները, ձեր հովիվները, ինձ չսիրելով, իմ չարն ուզելով,