Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարծես երկնային ճառագայթներով՝
Իրանի հրեղեն լուսով թափանցած:

Այն անըսկիզբն անաղոտ լուսով,
Որի առաջև՝ սրտի տաճարում՝
Ղորան ու մուֆտի իսպառ մոռացած'
Հրապաշտ քերթողը ծունր էր խոնարհում

Երդվեցավ երգը, և ինչքա՜ն հաջող,
Մեծ գործը հասավ իր կատարածին.
Գիրքն ամբողջ երկու հարյուր հազար տող.
Քերթողն անհապաղ ուղարկեց շահին։

Շահից ուղարկված սևամորթ մարդիկ'
Երկար ման գալով Ղազնի քաղաքում
Դեպքն այնպես բերավ, որ մեծ քերթողի
Վերջապես գտան մի բաղանիքում։

Շալակել էին մի֊մի պարկ թյուման —
Շահից ուղարկված պատվավոր պարգև,
Սև ստրուկները՝ ինչպես օրենքն էր.
Ծնկաչոք դրին Ֆըրդովսու առջև։

Նա էլ բերաններն իսկույն բաց արավ,
Որ տեսնի մետաղն իր սրտի ուզած,
Բայց երբ որ տեսավ, նա զարմանալով
Ետ֊ետ քաշվեցավ, հուսախաբ եղած:

Պարկերը թեև բերնե—ի֊բերան
Լիքն էին շահի զուտ թյումաններով,
Բայց՝ ավա ղ, նրանք արծաթի էին…
Խնդաց քերթողը դառն ծիծաղով։

Խնդաց դառնապես և թյումանները
Նրա արավ երեք հավասար բաժին,