Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մրջյունը բերնով իր կերն է տանում,
Մեղուն ծաղիկներից հյութեր է ծծում,
Դաշտը գույնզգույն ծաղկով է զուգվել,
Մարգագետինը կանաչ հագնվել։

Անտառը ձմեռվա քնից արթնացած,
Իր տերևները շարժում է կամաց,
Ձկնորսներն իրենց ուռկանն են քաշում,
Հոտաղներն իրենց եզները քշում։

Դուք Էլ, մանուկներ, շուտ հագնվեցեք,
Ձեր գրքերն առեք, դպրոց գնացեք,
Դպրոցում կառնեք ուսում, կրթություն,
Դպրոցը կտա ձեզ բարօրություն։