Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուհամմեդ մեծ շահը լռեց բավական,
Ապա թև Անսարուն տըվավ հրաման.

«Ի՞նչ պիտի ասեմ քեզ, լսիր, Անսարի,
Շուտ գնա մեր գոմը, բեր հարյուր ջորի.

«Բեր նաև հիսուն ուղտ. դրանց կը բարձես.
Ինչո՛վ որ քեզ կասեմ, ինչ որ կըլըսես։

«Առաջ դեռ կըբարձես բոլոր ուղտերին
Մեծամեծ հակներով հագուստ թանկագին.

«Հազվագյուտ զարդարանք, մետաղներ այնքանը.
Որ շատ ու շատ լինին, քան ոսկր ու մարջան.

«Թասեր ու բաժակներ ազնիվ մետաղից.
Ֆալանգի մորթիներ ընտիր տեսակից.

«Ոսկեթել դիպակներ, գորգեր ու շալեր,
Ինչքան որ մեկ տարում տրվել եմ պատվեր:

«Չըմոռնաս վերցրնել ձիանց սարք ու սար,
Թանկագին սըթարներ թամքերի համար։

«Չըմոռնաս վերցնել անուշեղեններ,
Պինդ֊պինդ ամաններում քաղցր խմիչքներ:

«Ուրիշ քաղցրեղեններ, թխվածք զանազան,
Ինչ որ ինքըդ գիտես, ամեն անուշ բան.

«Իմ իսկ ասպաստանից կըտանես նըբան
Տասներկու հատ ընտիր արաքի ձիան.

«Կընտրես մի այդքան էլ գործում դիմացկուն
Մեր սև ըստրուկներից դեմքով պսպըղուն։