Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորափթիթ ծաղիկները։
Սառցով պատած գետ ու առվակ
Արձակվել են կապանքներից,
Ուրախ երգով ծովն են վազում
Ինչպես փախած գերությունից։
Ֆրեայի պես սիրուն վարդի
Կարմիր թշիկն է երևում,
Մահկանացու սրտերի մեջ
Հանգած սերը կրկին վառում:
Նորոգում է խանդ ու եռանդ,
Նորից տալիս է քաջություն,
Թմրած մարդն էլ է ըսթափվում,
Զգում իր մեջ նոր զորություն։

Կոնունգ արքան ու թագուհին
Որսորդության են պատրաստվել,
Նըրանց ուրախ ըզբոսանքին
Բոլոր պայատն է մասնակցել.
Հավաքվել են նըրանց շուրջը
Ամեն գույնի հագուստներով,
Ամբողջ դաշտը լքցըվել է
Զինավորված որսորդներով։
Մարդկանց գոչյուն, գոռ, աղաղակ
Նժույգ ձիանց խրխինջ, դոփյուն,
Շառաչելով որոտում է
Զենք ու զրահի թինդ, դրնդյուն.
Արյունախում բազեները
Ճըղավում են կատաղաբար,
Զոհ են ուղում թռչնիկներից,
Որ փետրատեն անգթաբար:

Դու մի՛ նայիր, խե՛ղճ Ֆրիտյոֆ…
Ահա որսի մեծ թագուհին,
Զուգած նժույգ ձիու վըրա,
Փայլուն մի աստղ է երկնային.
Սա հյուրի է, սա փերի է,