Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց նրանցից էլ գեղեցիկ,
Գլխի զարդը ծիրանեգույն,
Կապույտ փետրից ունի փնջիկ։

Կազմ ու պատրաստ են ամենքը,
Փչիր փողըդ, ո՛վ փողահար.
Հապա՜ քաջեր, թող որսերը,
Ձեզնից լինին սարսափահար։
Անտառի խեղճ զավակները
Շփոթվելով խրտնոտեցան.
Գազանները զարհուրելով՝
Իրանց խոր-խոր բներն ընկան.
Ահա փախած որսի հետքով
Հազում է մեր դյուցազնուհին,
Ճապուկ նիզակը ճոճելով,
Հասվեհաս է չար գազանին...

Թագավորը բավականին
Հետ է մնացել մեր քաջերից,
Տխուր տրտում Ֆրիտյոֆը
Չի հեռանում նրա կշտից.
Շատ խորհուրդներ մութ ու խավար
Շփոթվում են քաջի սրտում,
Ոչ մի ուրախ ըզբոսանքից
Աև մտքերը չեն փարատվում։

«Ավա՜ղ, ինչու է անմտաբար
Ես իմ ծովից հեռու փախա,
Ինչո՞ւ այս դառն աղետքներին
Ես իմ կամքով մատնվեցա.
Ծովը խոր է, նա կուլ կըտա
Աև ու տխուր մտածմունքը,
Մեկ էլ տեսար հողմը փչեց,
Էլ չերևաց նրա հետքը։
Միշտ Բալգերյան տաճարն եմ ես
Աչքիս առջև կանգնած տեսնում,