Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ո՞վ բաժանեց ձեզ երկուսին»…
—Էհ ինչ պետք կա. միթե քի՞չ կան
Մեր երկրում այնպես սըրեր…
Չար է լեզուն սուր ասածիդ,
Նա հաշտարար չունի խոսքեր…
Պողվատի մեջ ոգիներ կան,
Չար ոգիներ մութ աշխարհի,
Քուն չեն սիրում, այլ ուղում են
Ըսպիտակ գույնն ալիքների»…
—Գիտցիր ուրեմն, ով պատանի.
Քեզ փորձեցի… ես քուն չեղա.
Անփորձ մարդին, անփորձ սըրին
Ոչով երբեք չը հավատա…
Հենց որ եկար իմ ապարանք,
Ես քեզ իսկույն ճանաչեցի.
Թեև ծպտած վարպետությամբ,
Բայց՝ Ֆրիտն է սա, ասացի։
Ի՜նչ ես կիտում խիտ ունքերրդ,
Ես էլ խոմ միշտ ծեր չեմ եղած
Մեր ողջ կյանքը մի կռիվ է,
Տաքգլխություն անզուսպ մարդկանց:
Ալևոր եմ, դու տեսնում ես,
Շուտով կընկնիմ բըլրակի տակ,
Իմ ամուսինն ու երկիրը
Թող քեզ լինի այն ժամանակ»…

Իսկ Ֆրիտյոֆը մթին դեմքով
Պատասխանեց ծեր Կոնունգին,
«Ես չե՛մ եկել, իբրև մի գող,
Որ փախցնեմ Ինզեբորգին.
Եթե տանել ուզենայի,
Ո՞վ էր կարող ընդեմ կենալ,
Բայց իմ միտքը այդ չէր բնավ,
Եթե կուզես ճիշտն իմանալ.
Ո՜հ, ո՛չ. այլ ես փափագեցա
Հարսիս նայել վերջին անգամ.