Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անմտությո՜ւն... կայծն մարած
Բոցավառվեց կրկին անգամ...
Կոնո՛ւնգ. բավ է, որքան կեցա
Իբրև մի հյուր ես քո երկրում,
Աստվածների խիստ զայրույթը
Իմ գլխիցը չի վերանում.
Արեգնափայլ հեզ Բալդերը,
Որ խնամում է ամենեցուն,
Նա ի՛նձ, միայն ի՛նձ է ատում։
Ի՛նձ է թողել անտեղ, անտուն։
Գիտե՞ս ինչո՛ւ, ես կրակեցի
Աստվածատունն Բալդերի.
Հիմա գայլ են անվանում ինձ,
Գայլ Բալդերյան սուրբ տաճարի:
Հալածում են ամեն տեղից,
Ոչ ոք իր մոտ չի ընդունում,
Իմ անունը ուր լսվում է,
Մանկունք վախից լաց են լինում։
Նըզովվա՜ծ եմ ես, նզովվա՜ծ,
Իմ հայրենի բնիկ երկրում,
Այնտեղ չունիմ խաղաղություն,
Չունիմ հանգիստ և ոչ ինձնում...
Դե՜ն, դե՜ն ուրեմն, հեոո՜ւ, հեռո՜ւ,
Դեպի անդունդն աղետքների,
Գնամ դարձյալ քարե կուրծքըս
Լողացնեմ ջրումն աղի.
Թող մրրիկներ, որոտմունքներ
Բարձրացնեն գոռ ու գոչյուն,
Գրանցում միայն ես կը գտնեմ
Հոգուս համար անդորրություն»…
1685