Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1906-1910 ——————————————————————————————————————————————————————————————————————

ՓԻՂՆ ՈԻ ՉՍՏԻԿԸ

Փի՛ղն հսկա մի կենդանի,
Չո՛րս ուղտի չափ հե՛շտ կլինի,
Ի՛նքն զգայուն
Ե՛վ իմաստուն,
Վրան կառնե մի ամբողջ տուն։
Թե ինչպե՞ս է տեսքովն էլ նա,
Պատկերի՛ մեջ լա՛վ կերևա,—
Գլուխը հաստ մի ծառաբուն,
Քի՛թը երկար յո՛թը կանգուն,
Մյուս կողմերն էլ սրանց նման
Կոշտ ու կոպիտ, հսկայական։



Այսպես մի փիղ ժամանակով
Ա՛նց էր կենում մե՛ծ քաղաքով։
Հե՛նց որ տեսան այդ կենդանին,
Ե՛զն ու գոմե՛շ, ձի՛ն ու ջորին,
Ու՛ղտն ու ե՛զը, շո՛ւնն ու կատուն,
Սարսափելով՝ փախան իսկույն։
Չվախեցավ միայն մի շուն,
Կամ ճիշտն ասած՝ փոքրիկ շնիկ.