Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա լսել էր «Հազարումեկ գիշերների» հեքիաթներումը. և այդ միջոցին մանուկը վեր էր թռչում տեղիցը և սարսափում էր երկյուղից։ Նա համոզված էր, որ այդ բոլորը, ինչ որ ինքը պատկերացնում էր իր երևակայության մեջ՝ հորից լսած հեքիաթների օգնությամբ, պետք է որ ուրիշներին էլ այնպես թվան։

Երբ որ այդ միջոցին նրա մոտ ուրիշ երեխայք էին գալիս, նրանց հաղորդում էր իր բոլոր երևակայածը այնպես լուրջ ու ճարտար կերպով, որ նրանք սկզբումը հավատում էին, որ նրա ասածն ամենն էլ ուղիղ է, բայց հետո սկսում էին քրքջալ, խնդալ և նրան խելագար անվաներ «Դու իսկ և իսկ քո պապն ես», ասում էին նրանք ծաղրածելով։ Եթե Քրիստիանը բարկանում էր դրա վրա, նրանց հիմար էր անվանս. այն ժամանակ մանուկներն ավելի էին կատաղում ու ավելի ջգրեցնում նրան, այդ միջոցին նա փախչում էր նրանցից. իսկ չարաճճիներն էլ նրա հետևիցն էին ընկնում, ծաղր ու ծանակ բարձրացնելով, մինչև Անդերսենը՝ արտասվալից ալքերով՝ վազում, ընկնում էր մոր գիրկը: Մորը դուր չէր գալիս որդու այդ վախկոտությունը և հանդիմանելով նրան՝ ասում էր. պետք է քաջ լինել և անվեհեր. տղային չի վայելիլ վախկոտ լինիլ:

Փոքրիկ Անդերսենը չէր կարողանում իր հասակակիցների հետ խաղալ, այս պատճառով նա սկսեց իր համար առանձին ընկերներ ստեղծել։ Տերևներ ու ծաղիկներ հյուսելով՝ նրանց մարդուկների ձև էր տալիս. ծառի ճկուն ճղներ ասես թե թռչնի փետուրներ, ամենն էլ նա պետք էր ածում այդ բանի համար։ Այսպիսի մի քանի տասնյակ տիկնիկներ էր շինում և ցից-ցից շարում ծառի բնի չորս կողմովը և նրանց հետ խոսում nւ զվարճանում։ Երբեմն սարքում էր նվագահանդես մագլցում էր գլուխը տափարակ մի քարի վրա, ուր մայրը փռում էր լվացքը, և այնտեղ սկսում իր բոլոր ուժով երգել սովորած երգերը, շատ անգամ էլ իրանից էր հորինում ու երգում բավական հաջողված մեղեդիներ։ Իզուր չէր գուշակել կնքահայրը մկրտության ժամանակ, թե երեխա ժամանակով լավ ձայն կունենա։ Եթե մեկը տեսներ նրան, թե ինչպես նա գետափումը մի բարձր քարի վրա կանգնած, գլուխը բաց, շեկ կանեփի գույնով երկայն մազերը ուսերի վրա փռած,