Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երգում է և երգելու հետ կոտրատվում, զանազան ձեռնաշարժումներ անում, ինչ հառաչանքներ է արձակում, ինչ բացականչություններ,— նա կերևակայեր իրան հեքիաթների ջրային ոգիներին։ Շատ կարելի է, որ մանուկ երգիչը նկատած լիներ, որ իրան ուշադրությամբ լսում է մոտակա պաարտեզի միջից ազնվական գերդաստանից մեկը։ Անդերսենը մանկությունից փոքր-ինչ սնափառություն ուներ. նա հակվում էր միշտ դեպի հասարակության բարձր դասակարգը և այդ պետք է վերագրել նրա բնածին գեղասիրությանը։ Օդենզեի լավ տները միշտ բաց էին աղքատ մանուկ Անդերսենի համար։ Հարուստներն անդադար հյուրասիրում էին նրան իրանց մոտ և մեծ բավականությամբ ականջ դնում նրա երգելուն, նրա ձայնը գովում էին ամենքը և գուշակում էին ապագայում մեծ բախտավորություն։ Եվ ահա խեղճ մանուկը ամբողջ ժամերով գետափումը նստած' սպասում էր այդմբախտավորությանը, կարծես ջրիցը պիտի դուրս գար այն բախտը և այսպես երևակայելով' շինում էր նա օդային հոյակապ և զարմանալի ամրոցներ։ Մոր բարկությունը գալիս էր, տեսնելով, որ տղան միայն մտորմունքի է անձնատուր եղած և ստիպում էր նրան, որ փոխանակ ձեռքը ծոցին ման գալու, մի գործով պարպե, որ քաղցած չմնա։ Վերջը նրան տարավ մի գորգի գործարան, ուր ընդունում էին նրա հասակի մանուկներ։ Սկզբումը նրան լավ թվաց գործարանը։ Հասակավոր բանվորները զվարճանում էին նրա երգերով և Շեքսպիրից ներկայացրած տեսարաններով, իսկ նրան հանձնած անելիք գործը կատարում էին ուրիշները։ Բայց ահա մեկ անգամ բանվորներից մեկը Անդերսենի երգելը լսելով հանաքով նկատում է.<Գիտե՞ք ինչ կա, տղեք, Անդերսենը մեզ խաբում է. սա տղա չէ, այլ տղայի հագուստով աղջիկ է. տեսեք ահա ինչքան սպիտակ երես ունի. մազերը բարակ ու երկար,իսկ ձայնը բոլորովին կանացի ձայն է>։ Անդերսենը փոխանակ հանաքին հանաքով պատասխանելու, սկսեց լաց լինել,մինչպես մի ամոթխած աղջիկ.., Հայտնի է, թե գործարանի, մարզիկը ինչ կոպիտ վարմունք են ունենում. ամենքն սկսեցին ծաղրել խեղճ երեխային