Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այս խստապահանջ վերատեսուչը երկար չմնաց Սլագելզեումը. խնդիր տվավ, որ նրան տեղափոխեն Հելզինգեոր, ուր և նրան նշանակեցին շուտով։ Այս նորությունը Անդերսենին հաղորդելով վերատեսուչն աոաջարկեց նրան, որ իր հետ գնա Հելզինգեոր։ «Ես քեզ առանձին դասեր էլ կտամ, ասաց, և դու տարի ու կեսից հետո կմտնես համալսարան, իսկ այս անհնարին կլինի, եթե մնալու լինիս այստեղ։ Հենց հիմիկվանից տեղափոխվիր իմ տունս, ես էլ քեզանից այնքան կառնեմ ճաշի և բնակարանի համար, որքան որ տալիս ես քո տանտեր պառավին»։

Անդերսենը դրեց Կոլլինին և խնդրեց նրա թույլտվությունը։ Կոլլինն ուղարկեց իր համաձայնությունը, և Անդերսենը տեղափոխվեց խստաբարո վերատեսչի մոտ։

Սլագելզեից հեռանալը նրան ծանր էր գալիս. այնտեղ թողնելու էր իր սիրելի ընկերներին, լավ ծանոթներին. նա այդ քաղաքի հիշատակն անմոռանալի պահելու համար խնդրեց բոլոր բարեկամներին, որ ամենքն էլ գրվին իր ալբոմում։

Ծովային ճանապարհորդությունը դեպի Հելիզնգեոր, Զունդի նկարչական պատկերը նավահանգստում եղած բազմաթիվ նավերով, և ուրիշ շատ գեղեցիկ տեսարաններ վերին աստիճանի ոգևորեցին պատանի Անդերսենին։ Նա իր ստացած տպավորությունը շատ գեղեցիկ կերպով նկարագրեց և ուղարկեց Կոպենհագեն իր բարեկամ պրոֆեսոր Նիրուպին, և տեսնելով, որ նկարագրությունը շատ հաջող է, միևնույնը բառ առ բառ մի քանի ուրիշ բարեկամներին էլ ուղարկեց։ Այս արարմունքը Անդերսենին շատ ծիծաղելի հանգամանքի մեջ գցեց։ Նրա չար բախտից նիրուպը մի լրագրում տպել տվավ Անդերսենի նամակը։ Այս նամակը որ կարդացին Անդերսենի մյուս բարեկամները, որոնք ստացել էին միևնույնը, մնացել էին զարմացած։ Նրանցից ամեն մեկը կարծում էր, թե միայն ինքն է ստացել, և կարծեցին, թե տպագրության տվողն էլ ինքը Անդերսենն է եղել...

Նոր ստացած տեղը, նոր հանգամանքները, գործունեության նոր ասպարեզը սկզբում լավ տրամադրություն տվին տարաբնույթ վերատեսչին, բայց մի ամիս անցած չանցած, հին այծերը էլի մոտ եկան և խեղճ Անդերսենը դառավ նրա