Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու մեծ փղի վրա հաչել։
Բայց երբ խելքով հասունացան,
Գլխի ընկան
Ու իմացան,
Որ մեծե՛րն են լինում վախկոտ,
Իսկ փոքրե՛րը՝ քաջ ու սրտոտ։
Թե այս բա՛նը բնակա՛ն է,
Իսկ պատճա՛ռը պատմակա՛ն է։



Բայց դուք, փոքրեր, երբ մեծանաք,
Ոչ մի բանից չվախենաք,
Թո՛ղ լինի փիղ, ա՛րջ ու վարազ,
Գա՛յլ ու առյուծ, վա՛գր ու հովազ,
Հարձակվեցեք անահ սրտով,
Եվ անխռով
Թե՛ միայնակ
Եվ թե՛ խմբով...

1906

ԱՐՄԻԿՆ ՈԻ ԼՈԻՍԻՆԸ



— Նայիր Արմիկ, դեպի վեր,—
Ասաց մայրը որդեսեր,—
Տե՛ս, լուսինը երկնքում
Ինչքա՜ն սիրուն է փայլում:
— Այո, մայրիկ,—
Ասաց Արմիկը,—
Խնդրիր, թող գա,
Մեզ մոտ մնա...