Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

ԿՅԱՆՔԻ ՀԵՔԻԱԹԻ ՎԵՐՋԻՆ ԳԼՈԻԽԸ

Հենց որ գարունը մտնում էր, Անդերսենը գաղթելու սաստիկ ձգտումն էր ստանում, և այն էլ՝ անպատճառ դեպի հարավ։ Սկզբումը շատ չնչին վաստակ ստանալով իր մանր ոտանավորների և թատերական գործերի համար, հնար չուներ իր սեփական ծախքով ճանապարհորդելու։ Թագավորական մի գումար կար հատկացրած չքավոր մատենագիրներին նպաստելու համար նրանը ճանապարհորդության ժամանակ բարեկամները խորհուրդ տվին, որ բախտը փորձե, թագավորին դիմելով, որ նույն նպաստին իրան էլ արժանացնեն։

Անդերսենը ամոթ համարեց սոսկ օգնություն խնդրելու համար թագավորին դիմել, նա վճռեց նվեր տանել թագավորին իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն, որ նոր էր լույս տեսել։ Թագավորը ողորմածաբար ընդունեց նորահաս հեղինակի ընծան, շնորհակալություն հայտնեց նրան և ժպտելով գլխով արավ, իբր նշան, որ կարող է երթալ։ Տեսնելով, որ թագավորն արդեն իրան արձակում է և ուրեմն՝ ժամանակ կորցնել կարելի չէ, Անդերսենը անվստահ ձայնով հայտնեց թագավորին իր դրությունը, և թե ինչպես թագավորական օժանդակության շնորհիվ կարողացավ համալսարանում ուսում առնել և ավարտել հաջողությամբ:

— Այդ շատ գովելի է, — ասաց թագավորը քաղցրությամբ։

— Ձերդ մեծություն, բարեհաճեցեք հրամայեք, որ ինձ օժանդակություն տան մի փոքր ճանապարհորդության համար,— հազիվ կարողացավ ասել Անդերսենը հուզված ձայնով։

— Խնդիր տվեք ինձ,— ասաց թագավորը։

Անդերսենն իսկույն հանեց խնդիրը, որ վաղօրոք պատրաստ ուներ և տվավ թագավորին։ — Ահա խնդիրը, ձերդ մեծություն։ Ինձ ասացին, որ ես պարտավոր եմ խնդիրքով դիմել ձեզ, բայց ճշմարիտն եմ ասում, ես շատ էի ամաչում ձեզ նեղություն տալ։ Թագավորը բարձրաձայն խնդաց, խնդիրն ընդունեց, մի