Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԳ

Սագիկ֊մագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս։
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկիս,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր։

ԿԱՏՈՒ



Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանշիկներով.
— Կատու, կատու,
է՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն։
Կատուն ասեց.
— Միաո՜, միաո՜․
Այսինքն թե՝
— Այո՛, այո՛։