Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար շինել էին մի բնակարան, իբրև նվեր ցկյանս, այսինքն մինչև իր մահը։ Բայց չնայած տնական հարմարությանը, անհնարին էր նրան տանը պահել։ Հենց որ պարնան նշաններն երևում էին, նա չվող թռչնի պես պատրաստվում էր թռչելու ով գիտե դեպի ուր։ Եվ որտեղ ասես, որ նա չէր եղել և չէր լինում տարվա ընթացքում։ Երեք անգամ գնացել էր Իտալիա, չորս անգամ՝ Գերմանիա, հետո—Սպանիա, Փորթուգալիա, Զմյուռնիա, Պաղեստին, Պոլիս, Շվեցիա, Նորվեգիա, Հոլանդիա, Շոտլանդիա, և վերջապես Անգլիա։ Ամեն տեղ բարեկամական կապեր ունենալով շատերի հետ, ծանոթանալով և բարեկամանալով ժամանակակից նշանավոր անձնավորությունների հետ, ձեռք էր բերում միշտ թարմ և նորանոր պաշար իր հեքիաթների համար, և նրա հռչակը իբրև մատենագրի, օրեցօր աճում և մեծանում էր։

Ահա թե ինչ է ասում ինքն Անդերսենը իր հեքիաթների համար. «Կասկած չկա, որ Դանիայում իմ աշխատություններիս մեջ ամենից շատ գնահատում են իմ «հեքիաթներըÏ», այս պատճառով հարկ եմ համարում դրանց համար ասել ահա ինչ։

«Առաջին անգամ, երբ դուրս եկան իմ հեքիաթները, շատ սառն ընդունեցվան, նրանց արժանավորությունը շատ ուշ գնահատեցին։ 1835 թվին, երբ առաջին վիպասանությունս դուրս գալուց հետո, վիպասանությունս, որ այնքան աղմուկ բարձրացրեց, ես հրատարակեցի իմ «Հեքիաթների» առաջին տետրակը, կրիտիկոսները հուզվեցան սաստիկ և բղավեցին, թե Անդերսենի տաղանդը շատ շուտ թառամեց, թե՝ բավական լավ բան էր նրա վիպասանությունը և մեկ էլ հանկարծ երեխա դառավ և սկսեց գրել չնչին «հեքիաթներ»։ Փոխանակ խրախուսելու երիտասարդ գրողին, և ուրախանու նրա բռնած ուղղության համար, սկսեցին հայհոյել նրանց: Մինչև անգամ իմ բարեկամներիցս շատերը, որոնց կարծիքներն ինձ համար թանկ արժեին, նրանք էլ սաստիկ հորդորում էին ինձ, որ էլ հեքիաթ չգրեմ. «Դու հեքիաթների կոչումն չունիս», հավատացնում էր մեկը. «Սովորիր ֆրանսացիներից», խորհուրդ էր տալիս երկրորդը. այսպես և ուրիշները: «Գրականության Ամսօրյա տեսություն» լրագիրը ոչ մի խոսք