Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր եվրոպական լեզուներով և շատ չանցած՝ Հին ու Նոր աշխարհի բոլոր մանուկներին արդեն ծանոթ էր անմահ հեքիաթների ստեղծողը։ Նա ամենի թանկագին հյուրն էր ամեն տեղ։ Ամեն տեղ փառաբանում էին, նրա համար սարքում, պատրաստում էին հանդիսավոր դիմավորություն, երգում էին գովասանական երգեր, ինչպես Հոլանդիայումն ու Շվեցիայումը, ուր բանվորները և ուսանողները նրա պատվի համար հորինեցին երաժշտական տոն։ Անգլիայումը, բարձր դասակարգի մեջ, ուր շատ դժվարությամբ են մտնում նույնիսկ նշանավոր ծագումն ունեցող անձինք, եթե պաշտպան չունին, նույն բարձր հասարակության համար Անդերսենը միշտ նրանց ցանկալի հյուրն էր, և ամենագոռոզ տիրապետողները հնադարյան ամրոցների, մեծ պատիվ էին համարում, երբ իրավունք էին ստանում իրանց ճոխ պալատներում հյուրասիրելու ժողովրդի համեստ զավակին։

Ամենաբերկրալից հանդիպումը Անդերսենի համար Դիկկենսի հետ ծանոթանալն էր, որ Անգլիայում նույն ժամանակ ամենից նշանավոր բանաստեղծ էի վիպասանն էր։ Այդ պատահեցավ Լոնդոնումը 1847 թվին, լեդի Բլեսինգտոնի սալոնում ուր երկու նշանավոր մատենագիրներն էլ հրավիրված էին ճաշի։ Այդտեղ հրավիրված էին շատ անձինք Լոնդոնի բարձր դասից և ամենի վրա մեծ տպավորություն գործեց ժամանակակից ամենամեծ մատենագիրների անակնկալ հանդիպումը։ Ճոխ սեղանատունը ծփում էր բազմաթիվ ճրագների կրակի մեջ, ծառաները պսպղուն զգեստներով, մաշիկներով, մետաքսյա գուլպաներով, սպիտակացրած երեսներով — սուս ու փուս պտտվում էին ամեն բարիքով լիքը սեղանի շուրջը բանուշահոտ ծաղիկների և մրգերի բուրմունքով լցվել էր դահլիճի օդը։ Գեղեցկազարդ տիկինները՝ պարահանդեսի հագուստով, իսկ տղամարդիկը ֆռակներով, բարձրահասակ ինքնագոհ դեմքով, կարծես մեկ-մեկ թագավոր, տիկիններիհ ետ կռնափակ արած, ներսի դահլիճներից սկսեցին դուրս գալ ջուխտ-ջուխտ և հավաքվել ճաշի սեղանի շուրջը: Այդտեղ ինքը՝ լեդի Բլեսինգտոնը դանիացի համեստ մատենագրին