Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլենշլեգերի և Տորվալդսենի։ Շատ անգամ դրանց երկուսի մեջ նստած, որոնց երկուսին էլ շատ սիրում էր Անդերսենը,― հեզահոգությամբ միտն էր բերում այն ժամանակը, երբ նրան մեծ դժվարությամբ էին ներս թողում խմբերգիչների օթյակը, և ինչքան բախտավոր էր զգում իրան, որ կարող էր գոնե ծծել թատրոնի օդը…

Կոպենհագենումը, սկսած թագավորի պալատից՝ բոլոր մեծամեծների դռները բաց էին նրա համար, և ամեն մեկը նրանցից առաջարկում էր նրան ամառային եղանակը անցկացնել իր արտաքաղաքի ամառանոցում, եթե չերթա արտասահման։ Նրա անվանակոչության և ծննդյան տոները սրբությամբ կատարում էին նրա բարեկամները, ապրիլի երկուսին, օրվա եղանակն ինչպես էլ լիներ, նրա առանձնասենյակը դառնում էր մի կատարյալ ծաղկանոց…

–––––

Անդերսենի համար կատարված ամենափառավոր հանդեսը նրա դրական գործունեության հոբելյանն էր, որ կատարվեց իր հայրենի քաղաքում՝ Օդենզեում, և որից սկսեցինք մենք ներկա կենսագրությունը։ Բացի պաշտոնական մեծարանքից Անդերսենը նույն տոնին ստացավ շատ անակնկալ նվերներ։ Թագավորն իր ձեռքով կապեց մի բարձր շքանշան, երեկոյին թատրոնում ներկայացրին նրա թատերական բոլոր գրվածներից, դերասաններն ու ժողովուրդը անընդհատ արտահայտեցին իրանց համակրությունը, պսակներ, ծաղկափունջեր, ճառեր, ոտանավորներ, նամակներ մանուկներից աշխարհիս զանազան մասերից — այդ բոլորը ամեն կողմից թափվում էին նույն օրվա հերոսի — Անդերսենի վրա։

Ամերիկայի Նյու–Յորքից մի աղջիկ երեխա ուղարկել էր ընծա մեկ դոլլար, իր բոլոր հարստությունը, որ նա խնայել էր իր դրամատուփում. ուրիշ շատ երեխաներ էլ, վաղօրոք ծախել էին իրանց ձեռքով շինած շատ բաներ և նրա փողը ուղարկել Անդերսենին, կարծելով որ նա դեռ էլի աղքատ է և չքավոր, և փափագ է հայտնում նամակով, որ այդ փողը օգնե