Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռածի նման, իսկ բժիշկը կանգնել է մոտը և ընկղմվել խոր մտածմունքի մեջ:

Եվ ահա թե ինչ է մտածում ըմիշկը, Ահարոնի վրա նայելով.

― Մեռնո՜ւմ է ծերուհին, մեռնո՜ւմ է այս պատվական մարդը։ Հնար չկա սրան բժշկելու։ Ոչով չի կարող նորից կենդանացնել խեղճին։ Ոչով չի կարող կորցրած արյունը կրկիններս ածել սրա երակների մեջ։

Ինչ-ինչ խոտերից պատրաստած մի հեղուկ կաթեցրեց նրա բերանումը և փաթաթեց վերքերը, բայց ծերուկը թմրած պառկած է։

― Ո′չ,— ասաց ինքն իրան բժիշկը,— այսպես կարելի չէ թողնել խեղճին։ Պետք է օգնել սրան։ Այսչափ արյուն կորցնելուց հետո, թեև կարող է լավանալ, բայց մեծ դժվարությամբ, և երկար ժամանակ կմնա պառկած։ Եկ սրա երակների մեջ ուրիշ մարդու արյուն ածեմ, տեսնեմ ինչ կլինի։ Իրավ է, այսպիսի փորձ ոչով արած չէ, բայց ինչ կա որ, ես ինքս կփորձեմ։ Եվ գուցե հաջողություն կունենամ.. Եվ եթե փորձս հաջողի, այն ժամանակ որքան սակավարյուն հիվանդներ կարող եմ բժշկել…

Իսահակը չհեռացավ Ահարոնից ամբողջ գիշերը, միայն առավոտը պառկեց երկու ժամի չափ, և հենց վեր կացավ թե չէ, ուզեց իր մտադրությունն իրագործել, ուզեց սովորել, թե ինչպես պետք է մի կենդանու արյունը մյուսի մեջ ածել։

Իսահակը գիտեր, որ արյունատար երակները, թե՛ գազանների և թե՛ մարդկանց մեջ, նման են միմյանց։ Վեր առավ երկու ճագար, մեկից արյուն թողեց և հետո նույն ճագարի երակն ածեց մյուսի արյունը։ Մի քանի օր շարունակ, օրենը մի քանի անգամ, այս տեսակ փորձեր արավ։ Սկզբումը փորձերն անհաջող էին լինում, արյունն ածելուց մի քանի րոպե անցած ճագարները ջղացնցում էին ստանում և սատկում: Բայց նա դարձյալ շարունակում էր իր փորձը և վարժում իր ձեռքերը գործը շուտ և արագ կատարելու, մինչև վերջապես մեկ օր էլ իր փորձը հաջողություն ունեցավ։ Նա այնպես ճարտարությամբ մի ճագարի արյունը ածեց մյուսի մեջ, որ երկուսն էկ մնացին կենդանի և անվնաս: