Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, արևի ճառագայթները ներս թափանցելով այլևայլ տեղերից, զանազան նախշեր են ձգել մարմարի հատակի վրա։ Պապի մոտ, սյուների արանքում դրած է ոսկի մահճակալ, վրան դիպակե հովանի, մահճակալի վրա մի մարդ է պառկած, դալկացած, նիհար, և չի շարժվում։ Զեռները կախ է գցել, իսկ ալքերր հազիվ են նայում։ Մահճակալի մոտ սև հագուստով մարդիկ կան կանգնած և միմյանց ականջում բան են քչփչում։

Իսահակ Ջեմին մոտեցնում են մահճակալին և ասում են նրան.

— Իսահակ Ջեմ, նորին սրբությունը հիվանդ է, և վտանգավոր հիվանդ։ Չե՞ս կարող արդյոք օգնել քո գիտությունով և արվեստով:

Իսահակը մոտեցավ հիվանդին և սկսեց զննել նրան։ Երկար ժամանակ ականջ դրավ, որ տեսնե ինչպես է բախում սիրտը, կամ ո՛րտեղն է ցավում, հարց ու փորձ արավ և մյուս բժիշկներին, որոնք մինչև այդ օրը բժշկում են եղել նրան։

Նրանք ասացին, թե վաղուց է, ինչ որ բժշկում են պապին, բայց հաջողություն չեն ունեցել։ Նրա տկարությունը վտանգավոր է և դեղերը չեն ազդում վրան։ Մինչև անգամ Եգիպտոսից բերել տված դեղերը ոչինչ ազդեցություն չեն արել. նա մնացել է հիվանդ և անշարժ, ինչպես առաջ է եղել, և ինչպես երևում է, պիտի մեռնի։ Մեկ անգամ արդեն անշնչացել է, այնպես որ ամենքն էլ մեռած են համարել։

Այս ժամանակ Իսահակը ճանաչեց պապի հիվանդությունը և վճռեց իր մեջ, թե նա կառողջանա միայն այն Ժամանակ, երբ նրա երակների մեջ եղած արյունը շատացվի։ Հարկավոր է ուրեմն նրա երակների մեջ նոր արյուն ածել։

—Ի՞նչ կասես հիմա, Իսահակ Ջեմ, — հարցրին նրան մյուս բժիշկները,— որևէ հնար գիտե՞ս նորին սրբությանը բժշկելու համար։

Իսահակը նայում էր նրանց վրա և իր մեջ մտածում.

«Ինչո՞ւ պիտի թաքցնեմ ես իմ գյուտը, ես ինձ համար հո չեմ աշխատել, այլ բոլոր մարդկանց»:

Եվ նա պատասխանեց բժիշկներին.