Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հովիվ կըդառնաս։


Մենք գազաններս մեր բունակներով,

Կերակուրներով


Մեկս մեկէլից չենք զանազանվում,
Իսկ մարդ ասածդ իր ոչ մի բանում

Մեզ չի նմանում։


Մարդկանց մեկն ունի սարի նման տուն,
Իսկ մյուսը չունի գետնափոր մի բուն.
Մեկը լափում է հազար տեսակ բան,
Մյուսը չի ճարում ոչ մի շերեփ թան.
Մեկը ծփում է զառ ու ղումաշում,
Մյուսը մերկ, բոբիկ, ոտներն է մաշում.
Այս խեղճերիցն է սարի հովիվն էլ,
Հագուստ ու կապուստ նրան ո՞վ է տվել.
Մի հին թաղիք է վիզն անցկացըրած,
Մի մոթալ փափախ՝ բուրդը դուրս պրծած.
Իսկ այդ ի՜նչ է, որ մենք ձեռք չըբերենք,
Հովիվից էլ լավ մեզ չըղարդարենք...

Հենց այս խոսելում
Մեկ էլ էն տեսնեմ՝


Ահա գալիս է մի ձի չափ ընկած,

Չուլը փորն ընկած...


Սրանց որ տեսավ՝ ավելի խրտնեց,

Չուլը վայր գցեց,


Իսկ ինքը փախավ գլուխն ազատեց։
Գայլն ուզեց վազել, որ ձիուն հասնի,

Իր բանը տեսնի,


Աղվեսը նրան չթույլատրեց,

Այլ խորհուրդ տվեց,


Թե՝ «ահա մեզ լավ յափնջացուներ,
էլ ժամանակդ զուր մի՛ կորցներ.
Թաղիքն արա երկու կտոր,
Որ գյուղ չերթանք այսպես տկլոր.
Ցափնջու մեջ որ փաթաթվենք,
էլ ո՞վ կասի որ մենք մարդ չենք»: