Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր զավակների կապտացած դիակները։ Լիայի երեսի գույնը թռավ, ուշքը գնաց և հանկարծ վայր ընկավ հատակի վրա։ Նրան բարձրացրին ծառաները և տարան իր սենյակը։

Պատգարակներից հանեցին դիակները , դրին մի արկղի վրա և իրանք հեռացան։

Երկար տևեց, մինչև Լիան խելքը գլուխը կբերեր։ Մյուս օրը միայն ուշքի եկավ և սկսեց հարցնել ծառաներին։

— Որտե՞ղ է ամուսինս։ Ասացեք գա այստեղ։

— Տիրուհի,— պատասխանում են ծառաները,— պարոնը դեռ չի վերադարձել։

— Ուրեմն կանչեցեք երեխաներիս։

Ծառաները կանգնած են լուռ ու մունջ, և գլուխները կախ գցած, տխուր դեմ՛քով գետնին են նայում։

Այդ Ժամանակ Լիան բոլորը միտը բերավ և սկսեց աղի արտասուքով ողբալ։

Անցավ մեկ շաբաթ։ Լիան արդեն թաղել էր իր երեխանե¬ րին, սև էր հագել, սգում էր և սպասում իր ամուսնու վերա¬ դարձին։ Ում որ հարցնում էին, ոչով չէր իմանում, թե ուր գնաց նա պապի պալատից։

Իսահակն անհայտացավ և ամենքն էլ այն կարծիքի եկան, որ նա մեռած պետք է լինի։

Նրա տունն ամայացավ և տխուր կերպարանք առավ։ Էլ չէր լսվում կայտառ երեխաների խաղն ու երգը, էլ նրա գուռը չէին բախում շուտ֊շուտ տկարներն ու անօգնականները։ Միայն խեղճ Լիան է մորմոքվում շարունակ, աղոթք է անում և սպասում իր ամուսնու վերադարձին։ Ծերունի Ահարոնը, տկար և թույլ, մխիթարական խոսքեր է ասում նրան, բայց սփոփել չի կարողանում։ Դառն արտասուքով ողբում է որ¬ բացած Լիան։

Անցավ մի տարի, երկու, երեք, եկավ չորրորդ տարին, այն էլ անցավ։ Շատ լացից ու անքուն գիշերներից տկարացան Լիայի աչքերը և օրեցօր ավելի և ավելի նվաղեցան։ Այլևս լավ չէր որոշում առարկաները, կարծես մի սպիտակ ամպ պատել էր աչքերին. այդ ամպը հետզհետե խտանալով, փըռ- վեց աչքերի վրա Կուրացա՜վ խեղճ Լիան...