Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ձևեցին,
Կապկըպեցին


Մի֊մի յափնջի, մի մոթալ փափախ,
Բայց փաչեքնին բաց, պոչերնին կախ֊կախ...

Իրիկվա մթին այս նոր տարազով,

նազով ու սազով


Գայլն ու Աղվեսը որ գյուղ չըմտա՜ն,

Մեկ էլ ի՞նչ տեսան...


Ահա երկու շուն՝ Զանգի֊Զրանգի

Առյուծի հանգի...


Սրանց առաջը կտրում են, հաչում,

Հետն էլ կլանչում,


Բոլոր շները մի տեղ հավաքում։
Գազանահաչ էր, գեղացոց ծանոթ,
Ինչպես անգուման տրաքած թնդանոթ,
Ամենքին հանկարծ ոտքի կանգնեցրեց
Եվ ամեն զենքով սպառազինեց.
Որը վեր առավ մի բրդի նիզակ,
Որը մի եղան կամ հաստ դագանակ,
Մեկը՝ մի բհիր չափարից հանած,
Մյուսը՝ մի կացին երկայն կոթ արած,

Որը՝ մի հին թուր
Ածլու նման սուր,


Որը՝ մի դաշույն կամ երկայն շամփուր.

Բոլորն էլ հանկարծ
Ոտքի են կանգնած,
Թե մարզ, թե կնիկ,
Թե մանչ, թե աղջիկ։


Եվ ի՜նչ ճղավոց, ի՜նչ գոռյուն-գոչյուն,
Այստեղ չէր լսված այսպես դղրդյուն...
Մեկ մարդ մոտ գնաց,
Տեսավ ու գոռաց,
— Մեկն աղվես է, մեկը գե՜լ,
Բայց դառել են մարդագե՜լ...
—Վա՜յ, մարդագե՜լ, մարդագե՜լ,—